Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Նեւրասթենիան բնորոշ է նույնիսկ երեխաներին

Նեւրասթենիան բնորոշ է նույնիսկ երեխաներին

Նեւրասթենիան մեր օրերում բավական տարածված հիվանդություն է: Բառացի նշանակում է՝ նյարդաթուլություն: Ինչպես բոլոր նեւրոզների, այնպես էլ նեւրասթենիայի հիմքում ընկած է ներքին հոգեկան կոնֆլիկտը:

 

Հաճախ անձնական կյանքից հիասթափված մարդը տանը քիչ գտնվելու նպատակով օրն անցկացնում է աշխատավայրում: Որոշ ժամանակ անց առաջանում է նեւրասթենիա: Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նեւրոզի պատճառն ծանր աշխատանքն է, մինչդեռ` պատճառն անձնական կյանքի դրաման է: Երեխաների մոտ եւս նեւրասթենիկ նոպաներ կարող են առաջացնել նրանց այսօրվա ապրելակերպն ու զբաղմունքները:

 

Բոլորս էլ գիտենք, թե ինչի մասին է խոսքը` համակարգչային դաժան խաղերը, հեռուստատեսային բազմաթիվ հաղորդումները, սարսափ ֆիլմերը եւ այլն: Նրանք սկսում են շատ քիչ քնել, հետեւաբար՝ ուշ արթնանալ, արդյունքում` խանգարվում է օրվա ռեժիմն ու ընկնում կյանքի որակը: Նեւրասթենիայով տառապողները սովորաբար գանգատվում են շուտ հոգնելուց, դառնում են ցրված, ձայների, լույսի նկատմամբ գերզգայուն, հիշողությունը թուլանում է (չեն կարողանում կենտրոնանալ, որպեսզի մտապահեն դեպքերը, փաստերը), սկսվում են գլխացավեր, մարսողական համակարգի, սրտանոթային համակարգի, սեռական ֆունկցիայի խանգարումներ, անքնություն: Նեւրասթենիկները լինում են դյուրագրգիռ, անհամբեր, մռայլ, թուլակամ, դառնում են անաշխատունակ, շուտ են հոգնում: Գիշերը տանջվում են մղձավանջային երազներից, ցերեկը լինում են թմրած, քնկոտ: Մի բանով շատ արագ հրապուրվում են, եւ նույնպիսի արագությամբ էլ հիասթափվում: Արագորեն վճիռներ են կայացնում, արագ էլ թեւաթափ լինում: Հաճախ դյուրագրգռությունն ու անհամբերությունն ընդհանուր թուլության եւ ընկճվածության հետ միաժամանակ են հանդես գալիս:

 

Նեւրասթենիայի, ինչպես եւ բոլոր նեւրոզների դեպքում օրգանիզմում ախտաբանական լուրջ շեղումներ չեն նկատվում: Հիվանդին կարող է թվալ, թե ուր որ է սիրտը կկանգնի, օդի պակասից շնչահեղձ կլինի, վերջույթները շատ սառելուց կփայտանան եւ այլն: Մինչդեռ հետազոտությունից պարզվում է, որ սիրտը, արյունատար համակարգը, շնչառական օրգանները միանգամայն առողջ են, եւ որ այդ ամենը գերզգայունության արդյունք է միայն: Այդ պատճառով նեւրասթենիայի արտահայտվածությունը կախված է տվյալ անհատի կողմից իր վիճակի նկատմամբ ունեցած վերաբերմունքի աստիճանից: Օրինակ` պատահում է, որ սեռական կյանքում անփորձ երիտասարդը պատահական անհաջողությունից խիստ ընկճվում է եւ տագնապով սպասում հաջորդ փորձությանը: Նման հոգեվիճակում ձախողվում են նաեւ հետագա փորձերը, եւ նա վերջնականապես «համոզվում է», որ ինքը տառապում է սեռական թուլությամբ: Անորոշ վախը, տագնապը վերածվում են ինքնաանբավարարության` առաջանում է նեւրասթենիա: Սովորաբար նման հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, տարբեր դեղամիջոցներ, տեղային բուժումներ են ընդունում, սակայն` անօգուտ: Ավելին, նրանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, թե ինքը լուրջ, անբուժելի հիվանդ է: Խուճապն ուժեղանում է, եւ նա հուսալքված դիմում է հոգեբույժի օգնությանը: Երբ հիվանդի համար պարզվում են սեռական կյանքի հոգեբանական կողմերը եւ իր սեռական թուլության անցողիկ, ֆունկցիոնալ բնույթը, նա միանգամից խաղաղվում է եւ հուսադրվում: Նման դեպքերում հենց սկզբից պետք է դիմել բժշկի, կանխելու համար հետագա բարդությունները: Նեւրասթենիայի բուժումը սկզբնական էտապում պետք է ուղեկցվի ռեժիմի կարգավորմամբ` քուն, աշխատանք, հանգիստ եւ այլն: Պետք է հնարավորինս զերծ մնալ զգացմունքային գերհոգնածությունից` անհրաժեշտության դեպքում` նույնիսկ փոխել աշխատանքը:

 

Նեւրասթենիայի ծանր դեպքերը բուժվում են ստացիոնար պայմաններում` հակադեպրեսանտներով ու տրանկվիլիզատորներով: Բուժման արդյունքը գրեթե միշտ դրական է:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պետք չէ երեխաների մոտ թերագնահատել պատվաստումից առաջացող ցավային զգացողությունը
Պետք չէ երեխաների մոտ թերագնահատել պատվաստումից առաջացող ցավային զգացողությունը

Խաբեությունը ծնողներին կարող է թանկ արժենալ,- նախազգուշացնում են գերմանացի փորձագետները: Շատ ծնողներ պատվաստումից առաջ երեխաներին հավաստիացնում են, որ այդ միջամտությունը բացարձակապես անցավ է...

Լրահոս երեխաների մասին
Մասնագետները պատմեցին, թե ինչպես երեխաներին սովորեցնել ճիշտ խոսել
Մասնագետները պատմեցին, թե ինչպես երեխաներին սովորեցնել ճիշտ խոսել

Երբ երեխան ինչ-որ վատ բան է անում, նրա ծնողները հաճախ դուրս են գալիս հունից: Սակայն ավելի լավ է չկորցնել ինքնատիրապետումը: Պարզվում է, որ հաճախ երեխաները ճիշտն ասում են, երբ գիտեն, որ իրենց...

Լրահոս երեխաների մասին
Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար. news.am
Սուպերհերոսների մասին պատմությունները վտանգավոր են երեխայի հոգեբանության համար. news.am

Սուպերհերոսների մասին պատմություններով տարվող եւ հաճախ իրենց այդ հերոսների դերում պատկերացնող երեխաները, սովորաբար, ավելի ագրեսիվ են լինում այն հասակակիցներից, ովքեր չեն հետաքրքրվում սուպերհերոսներով...

Լրահոս երեխաների մասին
Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապային խանգարումը. news.am
Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապային խանգարումը. news.am

Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապային խանգարումներ, որոնք դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Երկու դեպքում էլ...

Լրահոս երեխաների մասին
Երեխաները կարող են բառերը հիշել վեց ամսականից. հետազոտություն. news.am
Երեխաները կարող են բառերը հիշել վեց ամսականից. հետազոտություն. news.am

Հայտնի է, որ կյանքի առաջին տարում փոքրիկները փորձում են սովորել ճանաչել հնչյունները, տոնայնությունը, կոնկրետ լեզվում բառերի վերջավորությունն ու շեշտադրությունը: Սակայն Նյու Յորքի Ազգային գիտական հիմնադրամի...

Լրահոս երեխաների մասին
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am

Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը Լրահոս երեխաների մասին
Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը. 1in.am
Միապաղաղությունը կարող է արգելակել մանկական ուղեղի զարգացումը. 1in.am

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ միապաղաղ գործողություններն ու զգացմունքները բացասաբար են ազդում մանկական ուղեղի գործունեության վրա, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ արտաքին միջավայրը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Կրթված ծնողներն ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին. հոգեբաններ. 1in.am
Կրթված ծնողներն ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին. հոգեբաններ. 1in.am

Կրթված ծնողները երեխաների վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան չկրթվածները: Այդ մասին հայտնել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ 1965-2012 թվականների ընթացքում վերլուծելով...

Լրահոս երեխաների մասին
Երեխաներն ինտելեկտը ժառանգում են մայրերից. գիտնականներ. tert.am
Երեխաներն ինտելեկտը ժառանգում են մայրերից. գիտնականներ. tert.am

Գիտնականները պնդում են, որ երեխան մտավոր կարողությունները ժառանգում է ծնողներից մոտավորապես 40-60 տոկոսով, մինչդեռ ինտելեկտի գեները հայտնաբերել են միայն Х քրոմոսոմներում: Դա նշանակում է, որ ինտելեկտի կառուցման...

Լրահոս երեխաների մասին
Վատ քնող երեխաները հաճախ դառնում են հարբեցողներ և թմրամոլներ. գիտնականներ. 1in.am
Վատ քնող երեխաները հաճախ դառնում են հարբեցողներ և թմրամոլներ. գիտնականներ. 1in.am

ԱՄՆ հոգեբանները բացահայտել են, որ վատ քնից տառապող և անբարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները հասուն տարիքում հաճախակի են օգտագործում մարիխուանա կամ ալկոհոլ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am
Ընտանեկան ընթրիքներն օգտակար են երեխաների համար. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ ընտանեկան ընթրիքը դրականորեն է անդրադառնում երեխաների բարոյական առողջության վրա: Խոսքը վնասակար երևույթների ու սովորություների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Լրահոս երեխաների մասին
Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար. tert.am
Disney-ի արքայադուստրերին մեղադրել են աղջիկների վրա վատ ազդեցության համար. tert.am

Disney ընկերության մուլտֆիլմերի արքայադուստրերով չափազանց շատ տարվելը կարող է հանգեցնել աղջիկների կողմից սեփական մարմնի սխալ ընկալմանը, ինչպես նաև սերմանում է խեղաթյուրված գենդերային կարծրատիպեր...

Լրահոս երեխաների մասին
Ծնողների հետ լավ հարաբերությունները փրկում են ճարպակալումից. հոգեբաններ. 1in.am
Ծնողների հետ լավ հարաբերությունները փրկում են ճարպակալումից. հոգեբաններ. 1in.am

Ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց երեխաների առողջության վրա՝ հատկապես հայրերը, հայտարարել են կանադացի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն...

Լրահոս երեխաների մասին
Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն. 1in.am
Տանը մեծ գրադարան ունեցող երեխաները հետագայում ավելի շատ են վաստակում. հետազոտություն. 1in.am

Երեխաները, որոնց ընտանիքում կա մեծ տնային գրադարան, հետագայում ավելի շատ են վաստակում: Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները վերջերս կատարված հետազոտությունից հետո, որը հրապարակվել է Economic Journal-ում...

Լրահոս երեխաների մասին
Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am
Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել. news.am

Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները: Ադրիան Ռեյնը, ով Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ